ՔՊ-ում վախի մթնոլորտ չկա, մտավախություն չունեմ. Գագիկ Մելքոնյան
«Ոչ, ես մտավախություն չունեմ»: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ արձագանքելով հարցին, թե մտավախություն չունի, որ մի օր էլ իր հեռախոսը կվերցնեն, խմբակցությունից կհեռացնեն:
«Տիրապետում եմ շատ ինֆորմիացիայի, բայց դա ենթակա չի հրապարկման, այն, ինչը գաղտնիք է, ուրեմն գաղտնիք է»,- ասաց Մելքոնյանը:
Հարցին, թե ՔՊ-ում վախի մթնոլո՞րտ է տիրում, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, վախի մթնոլորտ չկա, դուք մի վախեցեք»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հերքել է շրջանառվող լուրերը, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել է իր սեղանին, և այնտեղից անձնական բնույթի տեղեկություններ են հասանելի դարձել իրեն:
