Թուրքիայում Սիրիայի հարցով անվտանգության խորհրդի նիստ կգումարվի
Դեկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի կունենա ազգային անվտանգության խորհդի նիստ: Այն կգլխավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ակնկալվում է, որ նիստի օրակարագային հարցը լինելու է Սիրիայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «ահաբեկչության դեմ պայքարը», այդ թվում «ահաբեկչական կառույցների» դեմ մղվող օպերացիաները:
Անդրադարձ կկատարվի նաև Թուրքիայի աջակցությունը վայելող, «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման գործողություններին Սիրիայում:
Կգնահատվեն նաև Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում քրդական ուժերի դեմ իրականացվող ռազմական օպերացիաները:
