Ինչպես կարող ես աշխատավարձդ «կեղտոտ» վերնագրի ներքո ներկայացնել, դա արտահայտում է մեր մտածողությունը․ վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ հանրության շրջանում աշխատավարձի՝ «մաքուր» և «կեղտոտ» ձևակերպումներին։
«Այսինքն՝ ստանում ենք 500 հազար դրամ աշխատավարձ և դրանից 20 տոկոս հարկ պետք է վճարենք։
Որ խոսում ենք, ասում ենք՝ մաքո՞ւր, թե՞ կեղտոտ, կեղտոտն այն է, որ հարկ ենք վճարում, ու այստեղ հարկի նկատմամբ դա վերաբերմունք է արտահայտում։
Արտահայտում է մեր մտածողությունն ու սոցիալ-հոգեբանությունը։ Սա էլ է պետության և ապապետության արանքում։
Ինչպես կարող ես քո գումարը, քո պետությունը, քո երկիրը, քո կարիքի համար քո մասհանումը նման վերնագրի ներքո ներկայացնել, նման բառապաշարով ներկայացնել։ Բայց մենք դա անում ենք»,- նկատեց նա։
Վարչապետը նշեց՝ սա ևս պրոբլեմի արտահայտություն է, բայց նաև պրոբլեմի պատճառ է։ Նա կարևորեց այդ խնդիրների գույքագրումն ու օրակարգի հարց դարձնելը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
