Վաղը դուք եք ընդդիմություն լինելու, հիմա էս ամենը, որ արվում է, ձեզ դո՞ւր է գալու. Գառնիկ Դանիելյանը՝ Գյումրիում ԺՊ նշանակելու մասին
Մենք հանձնաժողովի նիստի ժամանակ էլ մատնանշեցինք այն խնդիրները, որ առհասարակ թե՛ Գյումրիում, թ՛ե այլ քաղաքներում առաջանում է այդ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ կապված։
«Բոլորիս գաղտնիք չի, որ այդ նշանակումը ու այդ նշանակումները թե ձեր իշխանության տարիներին, թե մնացած այլ ժամանակահատվածներում, որ եղել են, դա ոչ հավասար ստարտային պայմաններ է ստեղծում մնացածի համար։ Մեր երկիրը փոքր երկիր է, բերեք մեկս մյուսին չխաբենք, և ԺՊ-ն նշանակված մարդը վարչական լծակներին, ռեսուրսներին չի տիրապետում:
Այդ ամբողջը դրվում է իր տակ և ամիսներ շարունակ գնում է այդ մարդու նախապատրաստական փուլը: Այստեղ խնդիրը գիտե՞ք ինչում է, որ վաղը, մյուս օր լավ մենք չէ, ուրիշը լինի իշխանության, ենթադրենք, դուք լինեք ընդդիմություն, այդ ամեն ինչն, ինչ որ արվում է, ձեզ դո՞ւր է գալու, թե չէ»,- ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ խնդիրը նաև այն է, որ այն առաջարկությունները, որ նաև ասվում է հանձնաժողովների նիստերի ժամանակ, դրանք վերլուծեն, քննարկեն, հասկանան:
«Այսպես հապշտապ բերել եք, ասում եք այս 24 ժամվա ռեժիմով շուտ անենք, անցկացնենք, մի հատ էլ, որ մեկը խոսում է, թարս նայում են, ասում են՝ այս ի՞նչ է խոսում, շուտ քվեարկենք, գնանք տներով։ Այդպես չի, չէ՞:
Մի բան ընդունում ենք, մեր երկրի պետությունը կամ դրանից հզորանալու է, կամ՝ հակառակը։ Եթե մի բան շըփ-թըփ անենք, գնանք, ոչ մի բան էլ չենք ունենալու։ Հենց այդ ՏԻՄ-ն էլ շատ կարևոր տեղ է ու շատ լուրջ ու շատ հետևողական պիտի լինենք այս ամեն ինչին»,- ասաց նա:
