Փրայմերիզի կազմակերպման համար պետբյուջեից գեթ մեկ դրամ չի ծախսվի. Մանավազյանն ասել է՝ ինչպես այն կֆինանսավորվի (տեսանյութ)

Գյումրիում անցկացվելիք փրայմերիզը ՀՀ-ում ընտրական գործընթացում առաջին անգամ կիրառվող և գործարկվող պրոցես է և պետք է մի փոքր ըմբռնումով մոտենալ:

Այս մասին ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ ընդգծելով, որ այն իր թափանցիկությամբ շատ ավելի հասանելի է նաև ոչ կուսակցականներին, այլ համակիրներին, որոնք հավակնում են դառնալ համայնքի ղեկավար, կամ ժամանակավոր պաշտոնակատար:

«Պետական բյուջեի հաշվին գեթ մեկ դրամ չի ծախսվելու փրայմերիզի կազմակերպման համար: Միջոցները ծախսվելու են միմյայն կուսակցության ֆինանսական միջոցներից:

Այն շահարկումը, թե ժամանակավոր պաշտոնակատարի համար գումար է ծախսվելու և նշանակվելու է, կարծում եմ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ցանկացած թեկնածու ունի լայն հնարավորություն և միջոցներ մասնակցելու:

Այսինքն դա դեռ հիմք չէ, և ով լինելու է ժամանակավոր պաշտոնակատար, լինելու է ընդամենը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն»,- ասել է Մանավազյանը:

You may also like...