Հայաստանը մինչեվ 2025 թվականի վերջ կարող է պարտքեր կուտակել ՀԱՊԿ-ում ներդրումների գծով. ՌԴ ԱԳՆ փոխնախարար

Հայաստանը կարող է պարտք կուտակել ՀԱՊԿ-ի վճարումների գծով, իսկ այժմ պարտք կա 2024 թվականի համար, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին ասել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեում և ներկայացուցիչներ չի ուղարկում կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին։

Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ գնալով դժվարանում է, եթե ոչ՝ անհնարին դառնում։

«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը, իսկ հետո արդեն համապատասխան որոշումներ կկայացվեն»,- զգուշացրել է Պանկինը։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, երկիրը ներկայումս պարտք ունի 2024 թվականի համար:

Նրա խոսքով, «իրականում Հայաստանի պարտքը գերբնական բան չէ»:

«ՀԱՊԿ-ի ցանկացած անդամ կարող է պարտքեր կուտակել: Եղել են դեպքեր, երբ այլ երկրներ պարտք են ունեցել»,- պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։

You may also like...