Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը
Իրանի ԱԳՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելը՝ Կիևի գործողությունները որակելով «ահաբեկչության դեմ պայքարի միջազգային պարտավորությունների ակնհայտ խախտում»։
Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ, որը տեղադրված է Իսլամական Հանրապետության կառավարության թելեգրամյան ալիքում։
«Մերձավոր Արևելքի տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Ուկրաինայի գործողությունները հակասում են միջազգային բոլոր սկզբունքներին և անբարոյական քաղաքականություն:
Փորձը ցույց է տալիս, որ ահաբեկչության հետ դաշինքը միշտ սպառնում է համաշխարհային անվտանգությանը և նպաստում աշխարհում բռնության տարածմանը», — ընդգծել է Իրանի արտգործնախարարի օգնականը։
Դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սիրիայում էսկալացիան ակնհայտորեն «ուկրաինական հետք» ունի։
