Իշխանություններն արցախցիների վերադարձի մասին «ո’չ գվում են, ո’չ բվում», մինչդեռ ադրբեջանցիների վերադարձի հարցը օրակարգում է. Արթուր Խաչատրյան
Մեր ձախողումը Նիկոլ Փաշինյանի ձախողումները չկանխելն է, եթե մենք չձախողեինք, այսօր 17 ստրկացուցիչ կետ սեղանին դրված չէր լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով՝ ընդդիմության ձախողումներին:
Անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմության դիտարկմամբ բանակցությունների օրակարգում կա՞ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարցը և ինչու է իշխանությունը խուսափում հստակ պատասխանել այդ հարցին, պատգամավորը նշեց.
«Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մաիսն, ասում էինք այդ հարցը այդ սահմանումով մեզ համար անհասանելի չէ, իսկ երբ հարցնում էինք որն է ձեր ձևակերպումը, ասում էին ոչ հերքում ենք, ոչ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ «ոչ գվում էին, ոչ բվում», բայց իրենք ընդունում են, որ այդ հարցը օրակարգային է, որովհետև հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի, դրանով էին հիմնավորում չբարձրացնելը։ Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է։
Ավելին ասեմ, երբ Ադրբեջանը խոսում է օրինակ փոխադարձ հայցերից հրաժարվելու մասին, Փաշինյանը ասում է փոխադարձ բարձրացնենք հանուն խաղաղության։ Ալիևը փոխադարձ հայելային բառը չի օգտագործում։
Ալիևը նույնիսկ ասել է Երևանի կենտրոնում ադրբեջանցիներ էին ապրում, պետք է վերադառնան, ակնհայտաբար նկատի ունի Կոնդը։
Եթե Նիկոլ Փաշինյանը համարում է, որ կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգալ, որ դաչայից մի 20 մետրի վրա էլ թուրքեր գան ապրեն»,- ասաց պատգամավորը։
