Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի կրճատված մեքենաների վերաբերյալ թվեր է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ի կրճատված մեքենաների վերաբերյալ թվեր է հրապարակել:

«Նվիրվում է այն բոլոր ընդդիմադիրներին և իրենց հարող լրագրողներին, ովքեր մեզ մեղադրում են պադավատապետության, անիմաստ ծախսերի և շռայլությունների մեջ.
ՀՀ ԱԺ-ն մինչ հեղափոխությունը՝

2018 թվականի սկզբին ունեցել է 81 տրանսպորտային միջոց՝ հետագայում կրճատելով ու հասցնելով 30-ի.

  • 2018 թ. — 10 ավտոմեքենա,
  • 2019 թ. -4 ավտոմեքենա,
  • 2020 թ. -3 ավտոմեքենա,
  • 2021 թ. -17 ավտոմեքենա,
  • 2022 թ. -2 ավտոմեքենա,
  • 2023 թ. — 3 ավտոմեքենա,
  • 2024 թ. — մեկնարկել է ևս 12 ավտոմեքենայի կրճատման գործընթացը, որն ավարտին կհասցվի տարեվերջին։

Իսկ 2025 թվականի սկզբին ՀՀ ԱԺ-ն կունենա ընդամենը 30 տրանսպորտային միջոց:

  • Կրկին՝ 2018 թ. — 81 մեքենա
  • 2025 թ. — 30 մեքենա»,- գրել է Սիմոնյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել. «Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը»:

You may also like...