ԵԱՀԿ երկրները ղեկավար պաշտոնների թեկնածուների հարցում կոնսենսուսի են հասել

ԵԱՀԿ երկրները համաձայնեցրել են առաջիկա հինգ տարիների համար կազմակերպության չորս առանցքային ղեկավարների պաշտոնների թեկնածուներին։

Այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայիս նախագահ, Մալթայի արտգործնախարար Յան Բորգը։

«Մի քանի ամիս տեւած ինտենսիվ բանակցություններից հետո մենք կոնսենսուսի ենք հասել ԵԱՀԿ-ում առաջիկա հինգ տարիների հիմնական պաշտոնների շուրջ»,- գրել է Բորգն X-ի իր էջում։

You may also like...