Շիրակի մարզպետը հետեվել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանի, Ալբերտ Այվազյանի, աշխատակազմի պատասխանատուների հետդեկտեմբերի 6-ին աշխատանքային շրջայց է ունեցել Գյումրու կենտրոնական հատվածում։

Մարզպետը նախ հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքների ընթացքին։
Նշենք, որ նախօրեին Կառավարության որոշմամբ մարզպետի աշխատակազմին հատկացվել է 20 մլն 100 հազար դրամ՝ գլխավոր տոնածառի գնման, տեղադրման և զարդարման, ինչպես նաև ամանորյա դեկորների նորով փոխարինման աշխատանքներն իրականացնելու համար։

օ.jpg (650 KB)օօօ.jpg (693 KB)

Մուշեղ Մուրադյանն այնուհետև դիտարկել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքը։

«Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում Հանեսօղլյան փողոցի, Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ . Ամենափրկիչ եկեղեցու և հարակից այգու, Աճեմյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

օօօօօօ.jpg (352 KB)օօօօօօօօօօօ.jpg (644 KB)

Պատասխատուների հետ զրույցում մարզպետը կարևորել է աշխատանքների որակով իրականցումը։

օօօօ.jpg (450 KB)

Այնուհետև Մուշեղ Մուրադյանը շրջել է քաղաքի կենտրոնական հատվածում, զրուցել բնակիչների հետ, լսել նրանց հետաքրքրող հարցերն ու մտահոգությունները, տվել պարզաբանումներ։

469340418_886491183673738_4101140144999896374_n.jpg (622 KB)469350054_886492090340314_7662479893577687920_n.jpg (500 KB)

You may also like...