Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսեվորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական և մեդիա հարթակներով կարծիք ձևավորող և տարածող անձանց հետ տեղի ունեցած հանդիպումից։




Լուսանկարներին կից Աննա Հակոբյանը գրել է.
«Կրկին մոտ 6 ժամ քննարկում էինք մեր միջավայրը փոխելու, տգիտությանն իր բոլոր դրսևորումներվ ձեռնոց նետելու, մեր հանրային-հասարակական օրակարգում թեմաների ընտրության մասին։ Անչափ շնորհակալ եմ բովանդակային եւ հագեցած քննարկման համար։







Կրթվելը նորաձև է: 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի»:




Ավելի վաղ Աննա Հակոբյանը հանդիպումից տեսանյութ էր հրապարակել։
