Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին

Հորդանանի ներքին գործերի նախարար Մազին ալ-Ֆարայան հայտարարել է Ջաբեր սահմանային անցակետի փակման մասին:

Ջաբերը Սիրիայի և Հորդանանի միջև գործող միակ սահմանային անցակետն է։
Որոշումը պայմանավորված է Սիրիայի հարավային շրջաններում անվտանգության իրավիճակի լուրջ վատթարացմամբ։
Նախարարի հայտարարության համաձայն՝ Հորդանանի իշխանությունները շարունակում են հետևել իրադարձությունների զարգացմանը, իսկ զինված ուժերը ապահովում են սահմանների անվտանգությունը։
Նախարար ալ-Ֆարայան ընդգծել է, որ կառավարությունը ձգտում է երաշխավորել երկրի անվտանգության պահպանումը՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հնարավոր ազդեցությունները կանխելու նպատակով։

You may also like...