Հարավային Կորեայի նախագահը ներողություն է խնդրել ռшզմական դրություն մտցնելու համար
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը ներողություն է խնդրել երկրի բնակիչներից՝ ռազմական դրություն մտցնելու որոշման համար։
Այս մասին նա հայտարարել է հեռուստատեսային ուղիղ եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախագահը ներողություն է խնդրել քաղաքացիներից առաջացած անհանգստության և անհարմարության համար:
Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։
Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։
Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։
