Զելենսկին հայտարարել է F-16-ների նոր խմբաքանակի Ուկրաինա ժամանելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դանիայի կողմից նվիրաբերված F-16 կործանիչների երկրորդ խմբաքանակն արդեն գտնվում է հանրապետության տարածքում։Հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում` փոխանցում է Euromedia24-ը։
«Այժմ մեր օդային պաշտպանությունն ավելի ամրապնդվել է:
Եթե բոլոր գործընկերներն այդքան վճռական լինեին, ապա հնարավոր կլիներ վերացնել ռուսական տեռորը»,- գրել է Զելենսկին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Դանիայի ժողովրդին Ուկրաինային ցուցաբերվող օգնության համար։
