Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը Վանաձորում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Վանաձորում է:
«Վանաձորում հարգանքի տուրք մատուցեցինք 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին»,- սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է ՀՀ վարչապետը՝ հրապարկելով կադրեր:
Վանաձորից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի և Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ ուղևորվել են Սպիտակ քաղաք:
Նրանք Սպիտակում հարգանքի տուրք են մատուցել 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին:
