Խուդաթյանը Գեղարքունիքի մարզում հետեվել է իրականացվող շինաշխատանքներին, հանձնել բնակարանների բանալիներ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Այնուհետև այցելել եմ Վարդենիս համայնքի Սոթք բնակավայր, որտեղ մասնակցել եմ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավիրված և ամբողջությամբ նոր կառուցված 4 բնակելի տների բնակարանամուտի միջոցառմանը:
Բնակարանների բանալիները հանձնելով սեփականատերերին՝ մաղթել եմ, որ այսուհետ ապրեն ու աշխատեն բացառապես խաղաղ միջավայրում:

Թվով 4 բնակելի տները կառուցվել են ՀՀ Կառավարության հրատապ ծրագրով՝ 124 մլն դրամ ընդհանուր արժողությամբ:
Շրջել եմ բնակավայրում, այցելել կառուցված հարմարավետ տներ, շնորհավորել բնակիչներին:

Գեղարքունիքի մարզում այցելել եմ նաև Վարդենիսի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որտեղ մեծ թվով ծառայություններ են մատուցվում բնակիչներին՝ մեկ պատուհանի սկզբունքով»,- գրել է նա:

