ԱՄՆ նախագահը ուշադիր հետեվում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը:
«Նախագահ Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում արտակարգ իրավիճակներին և մշտական հաղորդակցության մեջ են տարածաշրջանային գործընկերների հետ»,- հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը:
Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։
Սիրիական բանակի հրամանատարությունը տեղեկացրել է Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալման մասին:
