Սիրիայի կառավարությունը Դամասկոսը գրաված զինյալներից անվտանգության երաշխիքներ է ստացել. վարչապետը բանակցում է
Դամասկոսը գրաված զինյալները երաշխավորել են մայրաքաղաքում մնացած նախարարների անվտանգությունը:
Նա ասել է, որ Դամասկոսում մնացած նախարարները չգիտեն, թե որտեղ է գտնվում արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Բասամ Սաբբաղը՝ տեղեկացնելով, որ կառավարության անդամները երկու օրվա ընթացքում կվերադառնան իրենց աշխատանքին։
Սիրիայի վարչապետն արդեն գնացել է զինյալների հետ հանդիպման՝ իշխանության խաղաղ փոխանցման համար։ Նա տեղեկացրել է, որ վերջին անգամ Ասադի հետ կապ է հաստատել դեկտեմբերի 7-ի երեկոյան։
Կառավարությունը չգիտի, թե որտեղ է գտնվում երկրի նախագահը:
Վարչապետը նաև հայտնել է, որ նախարարների մեծ մասը Դամասկոսում են, սակայն տեղյակ չէ՝ արդյոք գործում է հանրապետության պաշտպանության նախարարությունը, որին ենթակա են կառավարական ուժերը։
Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։
Ենթադրվում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է քաղաքը։ Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական բանակի երկու սպաների, հայտնել է, որ նախագահի ինքնաթիռը գնացել է անհայտ ուղղությամբ:
