ՔՊ անդամները դռնեդուռ շրջում են Գյումրիում. Հովհաննիսյանն ասաց՝ երբ կամփոփվեն ընտրական արդյունքները.

Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները դռնեդուռ շրջում են Գյումրիում և առաջարկում ընտրել իրենց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին:

Այս մասին հայտնել է Հ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 8-ին Գումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները:

Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել և կպայքարի 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը:

You may also like...