Անկարան եվ Ասադը շփումներ չեն ունեցել, Թուրքիան կշարունակի աշխատել Դամասկոսի նոր վարչակազմի հետ. Ֆիդան

Չնայած Թուրքիայի ղեկավարության երկխոսության կոչերին, Անկարան ոչ մի շփում չի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։

Այս մասին Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Ոչ, մենք ոչ մի հանդիպում կամ շփում չենք ունեցել Ասադի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ասադի վարչակազմը վերջին օրերին շփումներ է ունեցել Թուրքիայի հետ։

Հաքան Ֆիդանը ասել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել Դամասկոսի նոր վարչակազմի հետ՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները Սիրիան վերականգնելու և հարևան երկրների հետ նրա խնդիրները լուծելու համար։

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավման և Ասադի կառավարության տապալման մասին։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Բաշար ալ-Ասադը Սիրիայում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հեռանալ նախագահի պաշտոնից և լքել երկիրը՝ հանձնարարականներ տալով իրականացնել իշխանության փոխանցումը խաղաղ ճանապարհով։

You may also like...