Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը

Բաշար ալ-Ասադը Սիրիայում զինված հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հեռանալ նախագահի պաշտոնից ու լքել երկիրը՝ հանձնարարելով իշխանության փոխանցումն իրականացնել խաղաղ ճանապարհով։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, հաղորդում է «Российская газета»–ն։

Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին հրաժարվել բռնության կիրառումից և երկրի կառավարման խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։

Այս առումով Ռուսաստանը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբավորումների հետ։

«Մենք կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին՝ հրաժարվել բռնությունից և լուծել կառավարման հետ կապված բոլոր խնդիրները քաղաքական ճանապարհով», — հավելել է գերատեսչությունը:

Ռուսական կողմը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Սիրիայում ՌԴ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

You may also like...