ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ դռների հետևում արտակարգ նիստ կանցկացնի՝ նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տապալումից հետո Սիրիայում տեղի ունեցող զարգացումները քննարկելու համար։

Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Նոյեմբերի 27-ին սիրիական ընդդիմադիր զինված խմբավորումների անդամները լայնածավալ հարձակում են սկսել Հալեպ և Իդլիբ նահանգներում կառավարական դիրքերի դեմ։

Դեկտեմբերի 7-ի երեկոյան Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համան, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը։

Կիրակի առավոտյան նրանք մտել են մայրաքաղաք Դամասկոս, որից հետո սիրիական բանակի ստորաբաժանումները լքել են քաղաքը։

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ներսիրիական բանակցություններից հետո լքել է պաշտոնը և երկիրը։

You may also like...