Գաբրիել Ջեմբերջին չի կալանավորվել․ դատարանը մերժել է միջնորդությունը

Շաբաթ օրը Հակակոռուպցիոն կոմիտեն բերման էր ենթարկել, ապա ձերբակալել սփյուռքահայ գործարար, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի վաղեմի ընկեր Գաբրիել Ջեմբերջիին (Ջեմբերջյան)։

Հակակոռուպցիոնի քննիչները նրան մեղադրում են փողերի լվացման մեջ, և կալանքի միջնորդություն էին ներկայացրել դատարան։

MediaHub-ի տեղեկություններով՝ դատարանը, սակայն, չի բավարարել միջնորդությունը, և Ջեմբերջյանին ազատ են արձակել։

Հակակոռուպցիոն կոմիտեից սակայն դեռ չեն մեկնաբանել  այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Ջեմբերջին բոլորովին վերջերս մասնակցում էր Աննա Հակոբյանի կազմակերպած «Հաջողակ տղամարդկանց» հավաքին։

You may also like...