Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայում վերջին իրադարձությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։
«Քարտուղար Բլինկենը քննարկել է իշխանության խաղաղ անցման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի ոգով:
Նա ընդգծել է Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի համաշխարհային կոալիցիայի առաքելությունը շարունակելու անհրաժեշտությունը և ապահովել խաղաղ բնակչության, ներառյալ խոցելի խմբերի և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունը ողջ երկրում:
Եվ նա կրկնել է Սիրիայում գործող բոլոր անձանց կողմից մարդու իրավունքները հարգելու և միջազգային մարդասիրական իրավունքին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Բլինկենը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Իսպարտա նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով թուրք զինվորականների մահվան կապակցությամբ։
Ֆիդանը Բլինկենին ասել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական կազմակերպություններին օգտվել Սիրիայում ստեղծված իրավիճակից։
Ֆիդանը նաև ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության և քաղաքական միասնության կարևորությունը։
