Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի ուսուցիչն է եղել. Ասլանյանն այսօր խնդրել է օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված. ԲՏԱ նախարարի խոսնակ

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել, 2016 թվականին ՔՊ-ին անդամագրվել է նախարարի միջոցով։

Ասլանյանն այսօր խորհրդակցել է նախարարի հետ և խնդրել իրեն օգնել իր հայտարարության տեքստի հետ կապված, գրել է Մխիթար Հայրապետյանի խոսնակը:

Հիշեցնենք, որ տարածվել է գրառում, համաձայն որի՝ Հակոբ Ասլանյանը նշում է, որ ՔՊ-ի հետ համագործակցությունը կասեցնելու այսօրվա հայտարարությունը հիմնված է եղել սխալ տեղեկությունների վրա:

Հերքման տեքստը Հակոբ Ասլանյանին ուղարկել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

Սակայն րոպեներ անց Հակոբ Ասլանյանը հեռացրեց գրառումը, որտեղ երևում էր Մխիթար Հայրապետյանի անունը։ Այնուհետև տեղադրեց հերքման վերաբերյալ մեկ այլ սքրինշոթ, որտեղից կտրված էր ԲՏԱ նախարարի անունը։

You may also like...