Հայտնի է՝ ում կարող է Թրամփը նշանակել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել Ազգային հետախուզության նախկին տնօրենի պաշտոնակատար Ռիչարդ Գրենելի թեկնածությունը։
Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ հանրապետականը դիտարկում է Գրենելին Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։
Թե՛ թեկնածության, թե՛ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի ընդհանուր ռազմավարության վերաբերյալ վերջնական որոշումը դեռ չի կայացվել, սակայն Գրենելի դիտարկումը ցույց է տալիս Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության պատրաստակամությունը, ասվում է հոդվածում։
Նշանակվելու դեպքում Ռիչարդ Գրենելը «խորհուրդներ կտա տարածաշրջանի և դրանից դուրս երկրներին», ինչպես նաև կգնահատի Թեհրանի հնարավոր քաղաքականությունը՝ կապված Իրանի հետ բանակցղությունների հեռանկարների հետ։
Reuters-ի աղբյուրները հիշեցնում են, որ Գրենելը նախկինում եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը և Սերբիայի և Կոսովոյի միջև խաղաղ բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչը:
