#հատիկառհատիկ. Հայաստանին է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում #հատիկառհատիկ հեշթեգով կրկին անդրադարձել է նախկինում ապօրինի կերպով ձեռք բերված և հետագայում պետությանը վերադարձված գույքերից հերթականին:
«Դատարանի վճռով (հաշտության համաձայնություն) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով եւ 453 քմ մակերեսով հողամասը. շուկայական արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ»,- գրել է վարապետը:
Հիշեցնենք՝ օրերս վարչապետը խոստացել էր, որ #հատիկառհատիկ հեշթեգով ներկայացնելու է արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ:
