Կառավարությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միջին վիճակագրական քաղաքացին․ վարչապետ
«Մենք չենք կարողանում մեր երազած արդյունավետությամբ պետական բյուջեի փողերը ծախսել»:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն արձագանքեց. «Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ինձ թվում է՝ մեր բյուջեն մենք բավականին արդյունավետ ենք ծախսում:
Իհարկե, արդյունավետությունը սահման չունի, այսինքն՝ միշտ պետք է դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատենք, բայց վերջին տարիներին, կարծում եմ, մենք բավականին ներդրում ենք արել մեր մասնագիտական կարողությունների վրա, որը թույլ է տալիս ամեն տարի ավելի արդյունավետ ծախսել մեր գումարները:
Վստահ եմ, որ մեր քաղաքացիները դա նկատում են, և հատկապես 2025 թվականի բյուջեով, որտեղ շատ ուղղություններով գումարներ չեն ավելացել, կարծում եմ, այդտեղ էլ հատուկ ուշադրություն ենք դարձնելու արդյունավետության բարձրացմանը, որպեսզի ծառայություններն ավելանան, որակը լավանա՝ միևնույն գումարը ծախսելով»:
Վահե Հովհաննիսյանը խոսեց նաև հանրության՝ «ընտանիքից ներս» և «ընտանիքից դուրս» ընկալումների մասին․ «Ինձ թվում է՝ ինչ որ Դուք նշեցիք, կապ ունի ներսի ու դրսի ընկալումների հետ, այսինքն՝ ինչն ենք ընկալում մեր ընտանիքի ներսը, ինչն ենք ընկալում ընտանիքից դուրս:
Այսինքն՝ արդյոք փողոցը, որը ասֆալտապատվում է, մեր տան նե՞րս ենք ընկալում, կամ հրապարակը: Կարծում եմ, որ պետք է որոշ չափով վերագնահատենք, թե ինչն է, ի վերջո, ներս, ինչն է դուրս:
Արդյոք այն տեղը, որտեղ մենք քնում և հաց ենք ուտում, միայն դա՞ է տան ներսը»։
Վարչապետը նշեց՝ դեմ չէ գնահատականին, բայց նաև երկու արձագանք ունի․ «Եթե մենք ավելի արդյունավետ ենք ծախսում մեր գումարները, ուրեմն հանրությունն էլ է սկսել ավելի արդյունավետ ծախսել:
Ես նկատի ունեմ՝ դա հաղորդակից անոթների տրամաբանություն է:
Չի կարող Կառավարությունը… Կառավարությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միջին վիճակագրական քաղաքացին, բայց այդ արդյունավետությունը սահման ունի»։
