Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից եվ Վիեննայից ժամանող չվերթները. Տեսանելիությունը ներկա պահին շատ ցածր է. «Զվարթնոց»

Եղանակային պայմանների պատճառով գիշերվանից սկսած ունենք չեղարկված և ուշացած չվերթեր:

Այս մասին Petutyun.com-ին  հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից:

«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող չվերթները:

Տեսանելիությունը ներկա պահին շատ ցածր է: Չեղարկված բոլոր չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիում:

Մոսկվայից ժամանող մեկ չվերթ էլ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում

Ուշացումով սպասում ենք չորս չվերթ` Մոսկվայից և Մինվոդից»,-ասաց օդանավակայանից:

You may also like...