Թռանք Մոսկվա. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Սոցիալական ցանցերի իր էջերում նա կառավարական օդանավից տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Թռանք Մոսկվա»:
Նշենք՝ Մոսկվայում տեղի կունենան ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը:
