ՌԴ նախագահի եվ ՀՀ վարչապետի առանձին հանդիպում նախատեսված չէ. Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ:
Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր առանձին հանդիպումներ նախատեսված չեն, այնտեղ աշխատանքն ընթանում է վարչապետների ծրագրով»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
Հիշեցնենք՝ Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ սպասվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Միջկառավարական խորհուրդը կազմված է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարներից։
