«Խաղաղության խաչմերուկ»-ը կարեվոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. (տեսանյութ)
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը Հարավային Կովկասի համար, քանի որ այն տրանսպորտային և առևտրատնտեսական զարգացման առումով բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ կողմերի համար։
Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև տրանսպորտային և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա»,- ասել է վարչապետը:
Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
