Դեսպան Աֆյանն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը համագործակցության խորացմանն ուղղված հարցեր են քննարկել

Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հեռանկարային համագործակցության խորացմանն ուղղված հարցեր։
Երկուստեք ընդգծվել է ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված հետագա փոխշահավետ գործակցության ապահովման ուղղությամբ քայլերի ձեռնարկման կարևորությունը։

You may also like...