Ադրբեջանը պնդում է, որ ռուսական գազ չի վաճառում արեվմտյան երկրներին

Բաքուն ռուսական գազ չի վաճառում Արեւմուտքին, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը, տեղեկացրել է Прайм-ը։

Հաջիեւը հավաստիացնում է, որ Ադրբեջանի կողմից Արեւմուտքին ռուսական բնական գազի վաճառքի մասին հայտարարությունները «բացահայտ ապատեղեկատվության վառ օրինակ են»։

«Ադրբեջանը Արեւմուտքին ռուսական գազ չի վաճառում»,- ասել է Հաջիեւը պանելային բանավեճի ժամանակ STRATCOM- 2024-ի շրջանակում, Ստամբուլում։

You may also like...