Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել Է նախագահի իմփիչմենթը

Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել է նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթը; Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցն Ազգային ժողովի քվեարկության դահլիճից:

Երկրի ղեկավարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է 204 պատգամավոր, դեմ՝ 85-ը։

Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները պատրաստել և խորհրդարան էին ներկայացրել համապատասխան բանաձև՝ մեղադրելով նախագահին իշխանությունը բռնությամբ զավթելու փորձի և իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ առանց պատշաճ հիմքերի և օրենքի խախտմամբ ռազմական դրություն մտցնելու պատճառով։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի քվեարկությունը ձախողվել է օրենսդիրների ձայների պակասի պատճառով։

You may also like...