Դեսպան Խաչատրյանը հավատարմագրերը հանձնել է Մակրոնին. Ելիսեյան պալատում հանդիսավոր արարողության է տեղի ունեցել
Դեկտեմբերի 13-ին՝ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար և ընգծելով երկկողմ համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը՝ դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության ցանկությունն՝ ընդլայնելու ու զարգացնելու բարեկամ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղ գտած զարգացումների, տարածաշրջանում տևական և արդար խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող շարունակական ջանքերի վերաբերյալ։
