2027-ի հունվարի 1-ին բոլոր բժիշկները պետք է քննություն հանձնած լինեն եվ լիցենզիա ունենան. ԱՆ փոխնախարար

Երբ բժիշկը կամ բուժքույրը ավարտում է և անցնում է աշխատանքի, ինքը պետք է անընդհատ թարմացնի իր գիտելիքը, մենք կանգնած չենք այն հին բուժման մեթոդների օգտագործման վրա, հետեւաբար նրանք անընդհատ պետք է մասնակցեն տարբեր կոնֆերանսների, դասընթացների, կարող են գիտական հոդված գրել, կարող են գնալ ուրիշին դասավանդել ու այդ ամբողջի արդյունքում կհավաքվի կրեդիտների քանակ, որ իրեն թույլ կտանք շարունակել իր աշխատանքը։

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության փոխնախրար Լենա Նանուշյանը՝ խոսելոբ լիցենզավորման նոր գործընթացի մասին:

«Կարծում եմ սա որակի ապահովման համար կարևոր քայլերից մեկն էր, որ 2022 թվականին արեցինք: Բայց հիմա գնացինք մի քայլ առաջ և այս տարվա ընթացքում օրենք հաստատվեց, որով բժիշկների լիցենզիա ենք դնելու:

Համալսարանն ավատող եւ համակարգ մտնող բուժաշխատողի հմտությունները մենք  չէինք ստուգում, չգիտեինք իր գիտելիքների մասին և որոշում կայացրեցինք, որ  առաջին փուլում բժիշկների համար լիցենզիա կներդնենք, ինչը որ շատ զարգացած երկրներում պարտադիր պահանջ է։

Մենք գիտելիքը ստուգելու ենք թեստերի և հմտությունների ստուգման միջոցով: Բայց ոչ թե ստուգելու ենք իր ակադեմիական գիտելիքը, այլ ընդհանրապես իր բժշկական մտածողության, էթիկական կանոնների վերաբերյալ, նաև պարտադիր ստուգելու ենք՝ ինքը արտակարգ իրավիճակներում կարողանո՞ւմ է առաջին անհետաձգելի բուժօգնությունը տրամադրել: Հետո իրեն տալու ենք անցումային լիցենզիա:

Տարեցտարի գրելու ենք, որ դու քո ռեզիդենտուրայի ընթացքում առաջին տարվա ընթացքում կարող ես այսքան ծավալ բժշկական օգնություն անել, թղթաբանություն լրացնել, հետևել անալիզներին և այլն։

Երկրորդ տարվա ընթացքում մի քիչ ընդլայնելու ենք ծավալը, մասնագետների հետ քննարկելով կարող է մասնագետները ասեն, որ երրորդ տարվա ռեզիդենտին կարող ենք թույլատրել, որ ինքը աշխատի շտապօգնությունում։

Սա ամբողջովին նոր աշխատանք է, որը որ մենք հիմա անում ենք»,- հայտարարեց Նանուշյանը՝ հավելելով, որ իր նշածն ուժի մեջ է մտնելու հաջորդ տարվա սեպտեմբերից:

«Իսկ արդեն 2027-ի հունվարի մեկից պարտադիր է լինել բոլոր բժիշկների համար, որ իրենք ունենան լիցենզիա, հանձնած լինեն քննություն և ստանան այդ լիցենզիան:

You may also like...