Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Դեկտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ նախքան այս Պապիկյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ հանդիպել էր Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ:
