Դանիան սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝ հայրենիք կամավոր վերադառնալու համար

Դանիան  չափահաս սիրիացի փախստականներին առաջարկում է 27,000 եվրո՝  հայրենիք կամավոր վերադառնալու համար, բացի այդ, առաջարկվում է հավելյալ 6,700 եվրո յուրաքանչյուր երեխայի համար:

Այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտարարել է Դանիայի ինտեգրման նախարար Կաարե Դուբվադ Բեկը։

Դանիայում բնակվում է 45,000 սիրիացի՝ 28,000 մեծահասակ և 17,000 երեխա։
Եթե բոլորը  դիմեն ծրագրին, ապա պետությունը պետք է մոտ 865 մլն եվրո հատկացնի։
Կառավարությունը կարծում է՝ այս քայլն արդարացված է, քանի որ փախստականների մեծ մասը գործազուրկ է և ապրում է սոցիալական նպաստներով, ինչը երկարաժամկետ հեռանկարում ավելի թանկ է նստում բյուջեի վրա:

Նման նախաձեռնություն քննարկվում է նաև Գերմանիայում։ ՔԴՄ-ի ներկայացուցիչ Յենս Սպանն առաջարկել է սիրիացի փախստականներին 1000 եվրո վճարել Սիրիա կամավոր տեղափոխվելու համար։

Այնուամենայնիվ, առաջարկը հակասական է արձագանք է ստացել քաղաքական գործիչների շրջանում:

Ոմանք շեշտում են Սիրիայում իրավիճակի անկայունությունը և մատնանշում Գերմանիայում սիրիացի տղամարդկանց զբաղվածության բարձր մակարդակը։

Հիշեցնենք, որ վերջին մի քանի շաբաթները Սիրիայում նշանավորվել են դրամատիկ իրադարձություններով։

Ապստամբները հարձակում են սկսել երկրի բանակի դեմ և  գրավել առանցքային քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսը։

Դեկտեմբերի 8-ին ապստամբների՝ քաղաք մտնելուց հետո պարզ է դարձել, որ նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունն ավարտվել է: Նա հրաժարվել է պաշտոնից ու հեռացել երկրից:

You may also like...