Տեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգեվատրման արարողությունը. (լուսանկարներ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
Այս քաշային կարգում Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել:
Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսեֆին:
Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:


