Աշտարակի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել են Արագածոտնի մարզպետի խորհրդականին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Աշտարակի բաժնի ծառայողները մեկ քաղաքացու ձերբակալել են թմրանույթ պահելու կասկածանքով։

Այս մասին  Petutyun.com-ին   հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից՝ չմեկնաբանելով, թե ով է ձերբակալված քաղաքացին։

Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Աշտարակի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել Երևան-Գյումրի ավտոճանապարհին ՝ Ագարակ-Աշտարակ խաչմերուկում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա:

Աշտարակի բաժնի ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, և վարորդին թմրանյութ պահելու, օգտագործելու և տարածելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Աշտարակի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխված քաղաքացին Արմեն Մարկոսյանն է, ով աշխատում է Արագածոտնի մարզպետարանում, որպես  մարզպետի խորհդական:

You may also like...