Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների ամրության փորձություն են անցնում. Կոպիրկին

Հայաստանն ու Ռուսաստանը ամրության փորձություն են անցնում, բայց Ռուսաստանը հստակ քաղաքական կամք ունի՝ լուծելու առկա խնդիրները։

Այս մասին Երևանում ընթացող հայ-ռուսական առողջապահական 9-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս պայմաններում շատ կարևոր է ոչ միայն պահպանել այն, ինչ մեզ միավորում է, այլև փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում փոխհարաբերությունների ընդհանուր համալիրում։

Կոպիրկինի գնահատմամբ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դեկտեմբերի 20-ին կայանալիք նիստի օրակարգում կընդգրկվեն բժշկական ոլորտում համագործակցության հարցեր։

You may also like...