Արգիշտի Մեխակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ցուցակագրել առկա խնդիրները
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես հայտնել են մարզպետարանից, խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացել են իրենց ոլորտներում նախորդ և ընթացիկ շաբաթվա կատարված և կատարվելիք աշխատանքները, առաջիկա պլանավորումները։
Մարզի ղեկավարը հանձնարարել է կարճ ժամկետներում գույքագրել և ներկայացնել մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող շենք-շինությունների վիճակը, ցուցակագրել առկա խնդիրները։

Խորհրդակցության ընթացքում ոլորտային մասնագետները զեկուցել են նաև ճանապարհների ձմեռային պահպանման գործընթացի, նախապատրաստական աշխատանքների մասին։
Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս։

Բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ Արգիշտի Մեխակյանը ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
