Հայաստանն աջակցում է Սիրիայում ներառական եվ խաղաղ քաղաքական անցումային գործընթացին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սիրիայում ու նրա շուրջ զարգացումներին և ողջունում է Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը՝ Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում:
Հիշեցնենք, որ Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի է ունեցել Սիրիայի հարցով արաբական երկրների համատեղ կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցել են Բահրեյնի Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կատարի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի նախարարներն ու ներկայացուցիչները, Սիրիայի հարցով Եվրամիության և ՄԱԿ-ի հատուկ բանագնացը:
Հանդիպման մասնակիցները կարևորել են հենց սիրիացիների կողմից իշխանության անցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և ներառական ու ներկայացուցչական կառավարության ձևավորումը: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է տարածաշրջանային գործընկերների հետ համաձայնագիր կնքելու մասին՝ Սիրիայի ժողովրդին օգնելու կառուցել «ներառական, ոչ կրոնական, խաղաղ և ինքնիշխան պետություն, որին նա ձգտում է»:
