ԵԱՏՄ–ի հետ ՀՀ առեվտրաշրջանառությունը 10 ամսում հատել է 11 մլրդ դոլարի շեմը. փոխնախարար
Նախորդ 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն կայացել է որպես հաջողված ինտեգրացիոն միավորում, 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը:
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը:
ԵԱՏՄ անդամակցությամբ Հայաստանը մուտք է գործել ավելի քան 185 միլիոն սպառող ունեցող շուկա, ինչը նշանակում է ավելի շատ հնարավորություններ մեր արտադրողների, արտահանողների և տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար»,-ասաց փոխնախարարը:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
