Պայքարն ավելի է դժվարանում. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան
Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձավ Երևան:
հիշեցնենք՝ Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականի կազմում Ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցեցին նաև Գոռ Սահակյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արա Աղանյանը, Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը:
Կանանց պայքարում մրցահարթակ դուրս եկան Ալեքսանդրա Գրիգորյանը և Տաթև Հակոբյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
