Թրամփը նախատեսում է բանակցություններ վարել Պուտինի եվ Զելենսկու հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր թիմը նախատեսում է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ ՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու նպատակով:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:
«Մենք կխոսենք։ Մենք շփվելու ենք նախագահ Պուտինի և Զելենսկու հետ։
Մենք պետք է դադարեցնենք հակամարտությունը», — ասել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում։
Թրամփը բազմիցս ընդգծել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կդառնա իր վարչակազմի առանցքային խնդիրներից մեկը երդմնակալությունից հետո:
