Նիդեռլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակ է այցելել Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ Վինթերը, ինչի մասին տեղեկանում ենք առաքելությունն X-ի էջից:

«Պատիվ է ԵՄ առաքելության գրասենյակում հյուրընկալել Հայաստանում Նիդեռլանդների դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ Վինթերին: Նրան զեկուցվել է տեղում առաքելության գործունեության մասին:

Նա հանդիպել է Նիդեռլանդների անձնակազմին և Խաչիկ գյուղի տարածքում միացել պարեկությանը:

Ներկայում ԵՄ առաքելությունում աշխատում է 7 հոլանդացի փորձագետ», — ասվում է հրապարակման մեջ:

Image

Image

Image

You may also like...