Սարատով-Երեվան չվերթի ինքնաթիռի՝ «Էրեբունիում» վայրէջք կատարելու դեպքի մասով հետաքննություն է սկսվել
Շաբաթ օրը Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում` «Զվարթնոցի» փոխարեն:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Քաղավիացիայի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը:
«Էրեբունի իջնելուց կարժ ժամանակ հետո ինքնաթիռը գնացել է «Զվարթնոց»:
Երեկ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է հետաքննություն ացնցկացնի, մինչև հետաքննությունը չավարտվի, պատճառների և այլ մանրամասների մասին ոչինչ չենք կարող հայտնել:
Հենց ավարտվի, պաշտոնապես արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց նա:
